Սերժ Սարգսյանն այցելել է Մանվել Գրիգորյանի շիրիմին
Քաղաքական
13:39 21/09/2021
Հայաստան

Սերժ Սարգսյանն այցելել է Մանվել Գրիգորյանի շիրիմին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ,  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ «Արցախի հերոս», Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը:



Placeholder
Սերժ Սարգսյանն այցելել է Մանվել Գրիգորյանի շիրիմին