Թուրքիայի ԱԳՆ․ Ղրիմում Ռուսաստանի ընտրությունները Թուրքիայի համար «իրավական վավերականություն» չունեն
Քաղաքական
10:31 21/09/2021
Աշխարհ

Թուրքիայի ԱԳՆ․ Ղրիմում Ռուսաստանի ընտրությունները Թուրքիայի համար «իրավական վավերականություն» չունեն

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը», - այս մասին հայտարարել է  Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը, գրում է Անադոլու գործակալությունը։

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան չի ընդունում Ղրիմում անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնք «Ռուսաստանը 2014-ին անօրինական կերպով անեքսիայի ենթարկեց Ուկրաինայից»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Տանժու Բիլգիչը հայտարարության մեջ ասել է. «Թուրքիան շարունակում է իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը»:

Այս համատեքստում, ասել է Բիլգիչը, Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են Ղրիմում սեպտեմբերի 17-19-ը, «Թուրքիայի համար որևէ օրինական ուժ չունեն»:

Ուկրաինայի վարչակազմը նույնպես առարկում է Ղրիմում Ռուսաստանի ընտրությունների դեմ, պատճառաբանությամբ, որ այն խախտում է միջազգային իրավունքը։
 

Placeholder
Թուրքիայի ԱԳՆ․ Ղրիմում Ռուսաստանի ընտրությունները Թուրքիայի համար «իրավական վավերականություն» չունեն