Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կորոնավիրուսով. hraparak.am
Առողջություն
15:05 21/09/2021
Հայաստան

Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կորոնավիրուսով. hraparak.am

hraparak.am-ը գրում է. 

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այդ մասին մեզ փոխանցեցին հիվանդանոցի մեր աղբյուրները։ Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որևէ ձևով չի ապահովագրել վարակվելուց։ 

Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որևէ բան ասել և շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։

Ըստ էության, նախարարը ոչ հաստատեց, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը»։

 

Placeholder
Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կորոնավիրուսով. hraparak.am