Բաթումում անձրևից հեղեղվել են փողոցները
Տարածաշրջան
18:46 22/09/2021
Տարածաշրջան

Բաթումում անձրևից հեղեղվել են փողոցները

Վրաստանի Բաթում առողջարանային քաղաքի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևի պատճառով: Այս մասին գրում է «korrespondent.net»-ը։ 

Նշվում է, որ իրավիճակը հատկապես բարդ է Շավշեթի, Բագրատիոնի և Թավդադեբուլի փողոցներում, որտեղ հեղեղված են առևտրի օբյեկտները և շենքերի առաջին հարկերը: Վնասվել են նաև  շենքերի բակերում կանգնած մեքենաները:

Տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված դժվարություններ կան: Քաղաքի բնակիչները ստիպված են ոտքով քայլել ողողված փողոցներով: Անձրևն ուժեղացել է այսօր լուսադեմին: Քաղաքի թեժ գիծը ստացել է ավելի քան 50 հաղորդագրություն այն բնակիչներից, որոնք շտապ օգնության կարիք ունեն։

Placeholder
Բաթումում անձրևից հեղեղվել են փողոցները