Բլինքենը Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկար քննարկել է Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղը
Քաղաքական
12:03 22/09/2021
Տարածաշրջան

Բլինքենը Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկար քննարկել է Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Հանդիպման մեկնարկին Բլինքենը նախանշել է այն հարցերը, որոնք քննարկելու էր Չավուշօղլուի հետ։ Բլինքենն առանձնացրել է Աֆղանստանում իրավիճակի շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը։

«Շատ բան կա խոսելու Աֆղանստանում հետագա ընթացքի մասին, բայց նաև շատ այլ տարածաշրջանային խնդիրներ՝ Սիրիայից մինչև Կովկաս»,- ասել է Բլինքենը։

Հանդիպումից հետո Պետդեպարտամենտի բարձր պաշտոնյան մամուլի ասուլիսում հայտնել է, որ   Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։

«Նրանք, իհարկե, երկար քննարկեցին Աֆղանստանը: Խոսեցին նաև Սիրիայի մասին, և համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի մասին՝ Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ»,- ասել է պաշտոնյան:

 

Placeholder
Բլինքենը Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկար քննարկել է Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղը