Բրազիլիայի չպատվաստված նախագահը ստիպված է եղել պիցցա ուտել Նյու Յորքի փողոցում
Քաղաքական
13:13 22/09/2021

Բրազիլիայի չպատվաստված նախագահը ստիպված է եղել պիցցա ուտել Նյու Յորքի փողոցում

Բրազիլիայի չպատվաստված ծայրահեղ աջ նախագահ Յաիր Բոլսոնարոն լուսանկարվել է Նյու Յորքի փողոցում՝ պիցցա ուտելիս, քանի որ Նյու Յորքում փակ ճաշասրահներ մուտքը թույլատրվում է, եթե պատվաստված ես COVID-19-ի դեմ առնվազն մեկ դեղաչափով։ Այս մասին գրում է The Daily Beast-ը։

Բոլսոնարոն, սակայն, գտնվում է Նյու Յորքում, որտեղ ՄԱԿ-ի կենտրոնակայանում նախօրեին արդեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։

Նախորդ շաբաթ նա պարծեցել էր, որ անտեսելու է ներկաների պատվաստված լինելու պայմանը:

Այնուամենայնիվ, թվում է, որ քաղաքի ռեստորանների ղեկավարները նրան թույլ չեն տալիս խախտել կանոնները:

Բրազիլական Correio Braziliense թերթի փոխանցմամբ՝ Բոլսոնարոյի զբոսաշրջության նախարար Գիլսոն Մաչադոն Instagram-ում հրապարակել է նախագահի և նրա նախարարների լուսանկարը՝ Նյու Յորքում իրենց առաջին օրը պիցցայի և Կոկայի համեստ ընթրիքով:
 

Placeholder
Բրազիլիայի չպատվաստված նախագահը ստիպված է եղել պիցցա ուտել Նյու Յորքի փողոցում