Red Wings-ը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից
Տարածաշրջան
13:40 22/09/2021
Հայաստան

Red Wings-ը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:

Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:

Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:


 

Placeholder
Red Wings-ը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից