Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ. սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին: Այս մասին տեղեկացնում է Ա.Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը
Հիշեցնենք, որ պաշտպանը սեպտեմբերի 1-ին Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։
«Գրավի միջնորդություն ենք ներկայացրել, խնդրել ենք հրատապ նիստ հրավիրել, քանի որ պարոն Չարչյանի մոտ հայտնաբերված հիվանդությունը՝ շաքարային դիաբետ 2-րդ տիպ, ինչը նշանակում է ծանր ձև, անհամատեղելի է կալանքի հետ», -այդ ժամանակ Panorama.am-ին ասել էր Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք նաև, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել էր, սրտամկանի կաթված էր տարել, մեկուսարանից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր նաև թոքաբորբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):