Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են այցելել թագավորական ընտանիքին
Աշխարհում
18:44 23/09/2021
Աշխարհ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են այցելել թագավորական ընտանիքին

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, դիտարկում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի շրջանակում Սուրբ Ծնունդը նշելու տարբերակը, հայտնել է թագավորական կենսագիր Քեթի Նիկոլը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Նրանք Մեծ Բրիտանիա են ժամանելու երեխաների հետ, Ելիսաբեթ 2-րդ թագուհուն ծանոթացնելու են նրա պատվին անվանակոչված ծոռնուհու հետ։

Նման ժեստով Հարրին և Մեգանը մտադիր են քայլ անել ընտանիքի հետ հաշտվելու ուղղությամբ։

Թագավորական ընտանիքի և Սասեքսի դուքսի ու դքսուհու միջև հարաբերությունները սրվել են Օփրա Ուինֆրիի հաղորդումից հետո:

Մարտի սկզբին արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, բացառիկ հարցազրույց են տվել ամերիկացի լրագրողին, որտեղ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին մեղադրել են ռասիզմի մեջ։

Placeholder