ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելվել է ազատ տեղաշարժվել Ստարսբուրգում Sputnik V-ի պատճառով
Քաղաքական
13:37 23/09/2021
Աշխարհ

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելվել է ազատ տեղաշարժվել Ստարսբուրգում Sputnik V-ի պատճառով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի  ներկայացուցիչներին արգելվել է ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում այն պատճառով, որ Եվրամիությունը չի ճանաչում Sputnik V- ի պատվաստումը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, հայտնի բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

«Երկուշաբթի մեկնարկում է ԵԽԽՎ նիստը Ստրասբուրգում, մեր պատվիրակությանը ծանուցում է եկել, որի համաձայն՝ քանի որ պատվաստված չենք և «կարմիր գոտում» ենք ընդգրկված, կարող ենք տեղաշարժվել միայն հյուրանոցից Խորհրդարանական վեհաժողովի շենք»,- ասել է սենատորը:

Միևնույն ժամանակ թուրքական պատվիրակությունը, որը նույնպես «կարմիր գոտուց» է և պատվաստված է ամերիկյան Pfizer պատվաստանյութով, որևէ սահմանափակման չի ենթարկվել: Նա նշել է, որ նմանատիպ իրավիճակ է Ուկրաինայի ներկայացուցիչների դեպքում: 

Բժիշկը նաև տարակուսանք է հայտնել, որ ԱՀԿ-ն ձգձգում է ռուսական պատվաստանյութի գրանցումը, քանի որ Մոսկվան տրամադրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են արտադրություն:

«Սա խտրական պահ է», - ասել է Կրուգլին:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 27 -ին: Այն կանցկացվի հիբրիդային ձևաչափով:

Placeholder
ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելվել է ազատ տեղաշարժվել Ստարսբուրգում Sputnik V-ի պատճառով