Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է
Կրթություն, գիտություն
14:23 23/09/2021
Հայաստան

Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է

Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է։ Գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, երբ հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են Արեգակի սկավառակի կենտրոնից, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։

 Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։

Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ աշնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է։

Խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:

Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ։

Placeholder
Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է