«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք
Առողջություն
16:16 24/09/2021
Հայաստան

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք

70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում  նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին եկել քայելու, կողմնորոշվելու և խոսելու լուրջ խանգարումներ: Ախտորոշման նպատակով դիմել էին  «Էրեբունի» ԲԿ:

ԲԿ-ից մանրամասնում են, որ հիվանդին ընդունել և առաջնային խորհրդատվությունն իրականացրել է նյարդավիրաբուժության բաժանմունքի բժիշկ, նյարդավիրաբույժ  Սարգիս Եղունյանը:

Ցուցվել էր լաբորատոր-գործիքային հետազոտություններ, որոնց արդյուքնում հայտնաբերվել է  ճակատային բլթի շատ մեծ չափերի՝ 9,5 սմ գոյացություն,  որն ընդգրկում էր  գլխուղեղի մեկ քառորդը, ճնշում  ուղեղի հյուսվածքները, խոսակցական կենտրոնները։

Որոշում է  ընդունվել կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը: Վիրահատության ընթացքում Սարգիս Եղունյանը կատարել է ուռուցքի ամբողջական հեռացում,  որից անմիջապես մեկ օր հետո հիվանդի մոտ նկատվել է դրական դինամիկա,  իսկ 2 օր անց   վերականգնվել է նաև հիվանդի խոսքը: 

Կատարված հիստոլոգիական հետազոտության արդյուքներով պարզ է դարձել, որ մեծ չափերի գոյացությունն ունի չարորակ բնույթ: Ուստի հիվանդին վիրահատությունից հետո ցուցվել է  հետագա  բուժում՝ քիմիաթերապիա:

Placeholder