Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի, համերաշխության և խաղաղության խաղեր էին․ ՄՕԿ նախագահ
Սպորտ
18:51 24/09/2021
Աշխարհ

Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի, համերաշխության և խաղաղության խաղեր էին․ ՄՕԿ նախագահ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակ է հղել օլիմպիական հանրությանը։ ՀԱՕԿ մասնավորապես ասվում է.

«Տոկիոյի օլիմպիական խաղերի փակման արարողությունից անցել է մեկ ամսից ավելի, և հուսով եմ, որ այս նամակը կընթերցեք  լավ տրամադրությամբ:

Մենք կարողացանք կյանքի կոչել պատմության ընթացքում առաջին անգամ հետաձգված մարզահանդեսը՝ օլիմպիական համայնքի անդամների միասնական աջակցության շնորհիվ:Խաղերի ճանապարհին բազմաթիվ մարտահրավերների բախվեցինք:

Ընդունեք իմ շնորհակալությունը Տոկիոյի խաղերի հաջողության գործում ձեր ներդրումի և  նվիրումի համար: Մեզանից  աննախադեպ ջանքեր պահանջվեցին անվտանգ ու  ապահով միջոցառում անցկացնելու համար:

Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի, համերաշխության և խաղաղության խաղեր էին: 205 ազգային օլիմպիական կոմիտեների և ՄՕԿ-ի փախստականների օլիմպիական թիմի ներկայացուցիչները անմոռանալի ելույթներով յուրատեսակ  ուղերձ հղեցին աշխարհին:

Համաճարակի սկզբից ի վեր, առաջին անգամ, աշխարհը համախմբվեց սպորտի գերբնական ուժի և մարզիկների նվաճումների շնորհիվ:

Տոկիոյի խաղերը այս դժվարին ժամանակներում աշխարհին տվեցին այնքան անհրաժեշտ հույս ու հավատ:Դա է օլիմպիական խաղերի նպատակը ՝ միավորվել խաղաղությամբ, համերաշխությամբ և մարդկությանը վստահություն ներշնչել  ապագայի նկատմամբ:

Այժմ  բացառիկ հնարավորություն ունենք ընդամենը մի քանի ամիս հետո, մեկ անգամ ևս  ամրապնդել օլիմպիական այդ ուղերձը:Մեր ուշադրության կենտրոնում այժմ Պեկինում 2022թ. անցկացվելիք  ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն են:

Համաճարակը դեռևս ավարտված չէ: Ուզում եմ  հավաստիացնել, որ  չինացի գործընկերների հետ  ջանք չենք խնայի առաջիկա խաղերը նույնպես ապահով դարձնելու համար: Ինչպես Տոկիոյում էր,   իրականացնում ենք խիստ միջոցառումներ՝ Պեկինի օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: Շարունակում ենք  առաջնորդվել առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային փորձագետների  խորհուրդներով:

Պեկինի խաղերին առնչվող կանոնագրքերը կհրատարակվեն  հոկտեմբերին: Այս համատեքստում,  ուրախ եմ հայտարարել, որ  ձմեռային օլիմպիական խաղերի համար մենք կունենանք պատվաստումների ծրագիր, որն այդքան արդյունավետ աշխատեց Տոկիոյում: Նշանակում է, որ  կաջակցենք  շահագրգիռ կողմերին `պատվաստանյութեր տրամադրելով խաղերի բոլոր մասնակիցներին, բնականաբար ազգային կանոնակարգերին համապատասխան:

Այս դժվարին ժամանակներում զգում ենք օլիմպիական խաղերի  առաքելությունը՝  խաղաղ մրցակցության միջոցով միավորել աշխարհը:

Օլիմպիական խաղերը խաղաղության, միասնության և համերաշխության ուղերձ են, անկախ նրանից, թե որտեղ են դրանք անցկացվում»: 

Placeholder