24.09.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել
Առողջություն
12:43 24/09/2021
ԼՂՀ

24.09.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 23-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4  դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12911քաղաքացու հետազոտություն, որից 1133-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
24.09.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել