Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորվել է գերիների շուտափույթ հայրենադարձը
Քաղաքական
14:29 24/09/2021
Հայաստան

Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորվել է գերիների շուտափույթ հայրենադարձը

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը  սեպտեմբերի 24-ին ՀՀ ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։

Placeholder
Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորվել է գերիների շուտափույթ հայրենադարձը