Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»
Մշակույթ
19:20 24/09/2021
Հայաստան

Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»

«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Ցուցահանդեսը կրում է «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագիրը և իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի «Գրատպության թանգարանի», Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համագործակցությամբ։ Կցուցադրվեն  հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականություն, ազդագրեր, սկավառակներ և  ձայնապնակներ։

Նախարարությունից նաև նշում են, որ ցուցադրվող նյութերի հիմնական մասը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի  ֆոնդերից են։ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից կցուցադրվեն ձայնապնակների և նոտաների մեծ հավաքածու:

Placeholder
Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»