ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Քաղաքական
18:20 24/09/2021
Հայաստան

ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը

Ազգային ժողովը 63 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Հիշեցնենք, որ նախագծով Հայաստանի 441 համայնք առաջարկվում էր միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ։

ԱԺ-ն ընդունեց նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ քվեարկություններին մասնակցեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քանի որ քննարկումից առաջ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին  նիստերի դահլիճը։

Placeholder
ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը