Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ընթանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը։ Նիստին Արմեն Չարչյանը ներկա չէ։ Նա դիմումի միջոցով հայտնել է, որ չի կարող մասնակցել դատական նիստին առողջական խնդիրներից ելնելով, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում։
Դատարան է ներկայացվել նաև բժշկական փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը սեպտեմբերի 1-ին Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Դատավորը հայտարարեց, որ այսօրվա դատական նիստը հրավիրվել է հաշվի առնելով պաշտպանական կողմի, մեղադրողի դիմումները։Նա ասաց, որ պաշտպան միջնորդել է կալանքը փոխարինել գրավով , նաև դատախազի կողմից հարց է բարձրացվել հնարավոր փորձաքննություն նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել էր, սրտամկանի կաթված էր տարել, մեկուսարանից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր նաև թոքաբորբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):