ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է ընտանի կզաքիսը
Աշխարհում
17:17 25/09/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է ընտանի կզաքիսը

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են Ֆլորիդայում ընտանի կզաքիսի մոտ COVID-19-ի հայտնաբերման առաջին դեպքի մասին: Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնում է ABC Action News-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությանը:

«ԱՄՆ-ի Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) Անասնաբուժական ծառայության ազգային լաբորատորիաներն այսօր հայտարարեցին Ֆլորիդայիում ընտանի կզաքիսի մոտ SARS-CoV-2-ի հաստատման մասին»,-հայտնել են գերատեսչությունից:

Այս տնային Կզաքիսն առաջինն էր ԱՄՆ-ում, որի մոտ հաստատվեց կորոնավիրուսի վարակը:

Կենդանին ցույց էչ տվել հիվանդության ախտանիշներ, այդ թվում՝ հազ և փռշտոց: Փորձագետները վերցրել են կզաքիսի կենսաբանական նմուշները՝ հաստատելով վարակը:

Վարկածներից մեկի համաձայն՝ կենդանին կարող էր վարակվել մարդկանցից:

Placeholder