Թալիբները  հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մարդուն, որն Աֆղանստանում առևանգում էր կատարել
Իրավունք
16:54 25/09/2021
Աշխարհ

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մարդուն, որն Աֆղանստանում առևանգում էր կատարել

Աֆղանստանի Հերարտ քաղաքում «Թալիբան» շարժումը  հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել մարդու առևանգման համար մեղադրվածին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ում հայտնել է աֆղան լրագրող Բաշիր Ահմադ Քասանին:

Ըստ Sputnik-Աֆղանստանի՝ երկրում հրապարակային մահապատիժն առաջին անգամն է տեղի ունենում երկար ժամանակվա դադարից հոտո:

Սեպտեմբերի 23-ին թալիբների հիմնադիրներից մեկը՝ մոլլա Նորուդդին Թուրաբին, որը Աֆղանստանի ժամանակավոր կառավարության բանտերի նախարարն է, հայտարարել էր, որ շարժումը մտադիր է վերսկսել հանցագործությունների համար մահապատիժներն ու անդամահատումները:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում են Աֆղանստանում մահապատիժները և անդամահատումները վերսկսելու թալիբների ծրագրերը:

Թալիբները նախկինում քննադատության էին ենթարկվել Քաբուլի սպորտային մարզադաշտում կամ հսկայական մզկիթի տարածքում կիրառվող պատիժների համար:

Աֆղանստանում դատապարտված մարդասպանների մահապատիժները սովորաբար կատարվում էին զոհի ընտանիքի անդամի կողմից գլխին մեկ կրակոցով: Դատապարտված գողերի համար պատիժը ձեռքի անդամահատումն էր: Ձեռքն ու ոտքն անդամահատում էին մայրուղու վրա կատարած կողոպուտի համար:
 

Placeholder
Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մարդուն, որն Աֆղանստանում առևանգում էր կատարել