Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մասնակցում է աշխարհի թիմային առաջնությանը
Սպորտ
20:18 27/09/2021
Աշխարհ

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մասնակցում է աշխարհի թիմային առաջնությանը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի գլխավորած Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մեկնել է Իսպանիա: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այդ երկրի Սիտժես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի ընտրանու կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Մասնակից 12 թիմերը բաժանված են երկու խմբի: Մեր մարզուհիները կմրցեն Ռուսաստանի, Իսպանիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի և ֆրանսիայի պատվիրակների հետ:

Շրջանաձև մրցակարգով մասնակիցները միմյանց հետ կխաղան հինգ տուր:

Խմբերի առաջատար չորսական թիմերը կմտնեն հաջորդ փուլ և միմյանց հետ  արագ շախմատում կմրցեն երկուական անգամ: Ոչ-ոքիի դեպքում կգործի բլիցը:

Այսօր մեր մարզուհիները կհանդիպեն նախ  ֆրանսուհիների, /սկիզբը՝  ժամը 17. 00 –ին /, ապա ադրբեջանցիների / ժամը ՝ 20. 00 –ին / հետ:

Առաջնությունը եզրագիծը կհատի հոկտեմբերի 3-ին:

Placeholder