Ղրիմի «Տայգան» սաֆարի զբոսայգում վագրը կծելով պոկել է մեկամյա տղայի մատը
Աշխարհում
16:54 27/09/2021
Աշխարհ

Ղրիմի «Տայգան» սաֆարի զբոսայգում վագրը կծելով պոկել է մեկամյա տղայի մատը

Ղրիմի «Տայգան» սաֆարի զբոսայգում վագրը կծելով պոկել է մեկ տարեկան երեխայի ձախ ձեռքի բութ մատը: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեի մարզային վարչությունից:

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 26-ին Բելոգորսկ քաղաքում: Կրասնոդարի 22-ամյա բնակչուհին իր մեկ տարեկան երեխային թույլատրելիից ավել է մոտեցրել վագրերի ազատավանդակի անվտանգության ցանկապատին, ինչի հետևանքով գիշատիչը կծել է տղայի մատը:

«Մենք գնացինք վանդակներից մեկի մոտ, բոլոր վագրերը քնած էին: Որդիս դաստակը բարձրացրեց՝ մատնացույց անելով վագրին, այդ պահին անսպասելիորեն ճյուղի վրայից  մի կենդանի ցատկեց: Ճաղերի արանքից վագրը ճանկելով բռնել էր երեխայի ձեռքը, քաշել այն դեպի իրեն և կծել մատը»,-ասել է տղայի մայրը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին :

Տուժածը հոսպիտալացվել է հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց և բժիշկներն անդամահատել են երեխայի մատը: Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ Քննչական կոմիտեն նախաքննություն է անցկացնում: Դատախազությունն  էլ իր հերթին ստուգում է սկսել երեխայի ծնողների և կենդանաբանական այգու վերաբերյալ:

Placeholder