«Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը հանվել էր փառատոնի ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով. «Հայկ» կինոստուդիա
Մշակույթ
17:17 27/09/2021
Հայաստան

«Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը հանվել էր փառատոնի ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով. «Հայկ» կինոստուդիա

ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին կցուցադրվի «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի արտադրության ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը: Այս մասին հայտնում է Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան։ 

«Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2019 թվականի աշնանը Արցախում: Ֆիլմը պատմում է բանակում տղամարդկանց հետ հավասար պայմաններում ծառայող հայ կանանց մասին:

Ավելի վաղ «Հայկ» կինոստուդիայից հայտնել էին. 

«ԱՊՀ երկրների  «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC  վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը (համատեղ արտադրություն Փաստավավերագրական  ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա /Hayk Documentary Film Studio և Margins Media Production Company )։ Ֆիլմը պատմում է Հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին:  Ֆիլմի նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։

Սեպտեմբերի 25-ին տեղեկացանք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար»։ 

Placeholder
«Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը հանվել էր փառատոնի ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով. «Հայկ» կինոստուդիա