Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության
Քաղաքական
17:10 27/09/2021
Տարածաշրջան

Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է իրեն  որպես միջնորդ դիտարկել: Այս մասին գրում է «Взгляд»-ը։

«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:

«Դա հաջող միջնորդության աննախադեպ փորձ էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնություններն «առաջնահերթ բնույթ ստանան»: 

Placeholder
Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության