Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը առաջիկա բանակցություններում կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով մասնավորապես Սիրիայում, Աֆղանստանում և Լիբիայում տիրող իրավիճակին: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ «ամեն անգամ նախագահներն ունեն խոսելու բան»: Նրա խոսքով, առաջիկա բանակցություններում, բացի տարածաշրջանային թեմաներից, նախատեսվում է քննարկել տնտեսական օրակարգը, «որովհետև, իրոք, շատ ընդհանուր բաներ կան երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»:
«Երկու երկրների ընկերությունները շահագրգռված են դրանում: Հետևաբար, նախագահները միշտ քննարկում են դա», - ասել է Պեսկովը։
Բանակցությունները կկայանան դեմ առ դեմ: