Մարիա Կալասնիկովան՝ ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակակիր
Քաղաքական
15:19 27/09/2021
Աշխարհ

Մարիա Կալասնիկովան՝ ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակակիր

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առաջին օրը հայտարարվեց ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակակրի անունը․ նա Բեռալուսի ընդդիմության առաջնորդ և Համակարգող խորհրդի անդամ, ներկայումս բանտարկված Մարիա Կալասնիկովան է:

Նա եղել է նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի ղեկավարը:

«Նա Բելառուսի ընդդիմության և քաղաքացիական ազատությունների և հիմնարար իրավունքների համար պայքարի երեք կին խորհրդանիշներից մեկն է: Թեկնածուն առևանգվել էր Մինսկում 2020 թվականի սեպտեմբերին և այդ ժամանակից ի վեր կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ազգային անվտանգությունը խաթարելու համար»,- նշում է ԵԽԽՎ-ն, հավելելով, որ նրա անվտանգությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ է։

Կալասնիկովայի մրցանակը Ստրասբուրգում ստացավ նրա քույրը։

 

Placeholder
Մարիա Կալասնիկովան՝ ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակակիր