Հայաստանը ներկայացնող գեղասահորդները նվաճել են օլիմպիական ուղեգիր
Աշխարհում
19:14 27/09/2021
Աշխարհ

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները նվաճել են օլիմպիական ուղեգիր

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվեց գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի պարային զույգերի մրցավեճը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Ըստ աղբյուրի՝ ցանկալի արդյունքի են հասել Հայաստանի ներկայացուցիչները: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ Երկյակը արդարացրել են սպասելիքները, քանզի ուժեղ մրցակցության պայմաններում գրավել են չորրորդ տեղը և նվաճել «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր:

Placeholder
Հայաստանը ներկայացնող գեղասահորդները նվաճել են օլիմպիական ուղեգիր