«Արցախն ապրում է». ջահերթ՝ Ստեփանակերտում
Տարածաշրջան
09:07 27/09/2021
ԼՂՀ

«Արցախն ապրում է». ջահերթ՝ Ստեփանակերտում

Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ, ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։

Այնուհետև  մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝  100 մ. երկարություն ունեցող դրոշը։ Երթին են միացել «Հայաստան»,  «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։

Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։

Լուսանկարները՝ «Արցախպրես»-ից։ 

 

 

Placeholder
«Արցախն ապրում է». ջահերթ՝ Ստեփանակերտում