63 տարեկան հասակում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը
Մշակույթ
20:15 28/09/2021
Աշխարհ

63 տարեկան հասակում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը

Երգիչ և ռադիոհաղորդավար Նիկոլայ Արությունովը մահացել է 63 տարեկան հասակում։ Այս մասին  РБК-ին հայտնել է երաժշտի որդու ներկայացուցիչը, գրում է ria.ru-ն։

Մահվան պատճառը չի նշվում:

Արությունովը բլյուզի և ռոքի սիրահար էր, նա ինքն էր հիմնել մի քանի խմբեր: Նա դարձել է առաջին ռուսաստանցի երաժիշտը, որը ելույթ է ունեցել Մոնտրյոյի ջազի համաշխարհային փառատոնի բեմում:

Երգիչը մասնակցել է նաև «Ձայն 60+» և «Ձայն. Վերբեռնում» նախագծերին:

Արությունովը նաև Finam FM ռադիոկայանում հեղինակային հաղորդում ուներ:

Ի դեպ, Նիկոլայ Արությունովը որդու՝ Սերգեյ հետ մասնակցել է«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծին։  «Ha, Take a Step» երգով հայր և որդի Արությունովները «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույն մասնակիցներից էին։ Նրանք ցանկություն ունեին Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին։

Placeholder
63 տարեկան հասակում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը