Պատմության մեջ առաջին անգամ գազի գինը Եվրոպայում գերազանցեց 1000 դոլարը՝ խորանարդ մետրի համար
Տնտեսություն
13:32 28/09/2021
Աշխարհ

Պատմության մեջ առաջին անգամ գազի գինը Եվրոպայում գերազանցեց 1000 դոլարը՝ խորանարդ մետրի համար

Եվրոպայում գազի գինը պաշտոնապես պատմական ռեկորդ է սահմանել։ Եվրոպայում գինը բարձրացավ՝ Ասիայում գներին հետևելով։ Այս մասին գրում է Interfax.ru-ն։

Նշվում է, որ նոյեմբերյան ֆյուչերսները ասիական СПГ ինդեքսով միանգամից ավելացել է 60 դոլարով՝ հասնելով 1042 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար: Գազի մատակարարումների ընդհանուր անբավարարության համատեքստում (գազատարներով և հեղուկացված վիճակում) Եվրոպան ստիպված է մրցել СПГ-ի համար Ասիայի պրեմիում շուկայի հետ:

Եվրոպայում գազի գնանշումների գինը վերջին շրջանում անքակտելիորեն ազդում է «Գազպրոմի» բաժնետոմսերի գների վրա:

Այսօր առավոտյան ICE Futures բորսայում TTF գազի ինդեքսի ամենամոտ (հոկտեմբեր) ֆյուչերսների գինը հասել է 85.245 եվրոյի մեկ ՄՎտժ-ի համար կամ 1.030 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար, ըստ բորսայի տվյալների:

TTF-ով մեկ օր առաջ կնքված պայմանագրի գնի պատմական ռեկորդը գրանցվել է 2018 թվականի մարտի 1-ին ՝ 76 եվրո մեկ ՄՎտժ-ի համար կամ 969 դոլար հազար խորանարդ մետրի համար:

Placeholder
Պատմության մեջ առաջին անգամ գազի գինը Եվրոպայում գերազանցեց 1000 դոլարը՝ խորանարդ մետրի համար