Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պերմի իշխանությունները «դպրոցում նամազի» դեպքը բացատրել են «թուրքական» դիրքով մարզանք անելու հանգամանքով
Պերմի թիվ123 դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասին սովորել են «թուրքական» դիրքով նստել, բայց նամազ չեն կարդացել: Այդ մասին «Գազետա ռու»-ին հայտնել են քաղաքի կրթության վարչությունից՝ մեկնաբանելով ֆիզկուլտուրայի ուսուցչի գործողությունները, որը, ինչպես աշակերտների ծնողներն են հայտնել, երեխաներին հորդորել է «աղոթել Ալլահին»:
«Ծնողների տեղեկությունները սոցիալական ցանցերում հայտնվելուց անմիջապես հետո քաղաքի կրթության վարչության մասնագետները կապ են հաստատել թիվ 123 դպրոցի տնօրենի հետ: Նրա խոսքերով՝ իրավիճակն այնպես է եղել, որ առաջին դասարանի աշակերտները ֆիզկուլտուրայի դասին կատարել են տարբեր վարժություններ, այդ թվում՝ սովորել են «թուրքական» դիրքով նստել: Այստեղ կրոնական ենթատեքստ չկար: Ինչպես նշել է դպրոցի տնօրենը, ֆիզկուլտուրայի ուսուցիչը փորձառու և գրագետ մասնագետ է, ունի համապատասխան որակավորում: Նախկինում նրա աշխատանքի վերաբերյալ բողոքներ չեն եղել»,- ասել են մամուլի ծառայությունից:
Այնտեղից նաև հայտնել են, որ դպրոցի տնօրենը հանդիպում է նշանակել աշակերտների ծնողների հետ՝ իրավիճակը հասկանալու համար:
«Պերմի կրթության վարչությունը դպրոցի ղեկավարին մատնանշել է աշխատողի մասնագիտական էթիկայի չափանիշներին համապատասխանության վերաբերյալ ներքին ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտության մասին: Այսօր դպրոցի տնօրենը պայմանավորել է հանդիպել ծնողների հետ՝ կատարվածը պարզաբանելու համար»,- պարզաբանել են բաժնից:
Ավելի վաղ սոցիալական ցանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Պերմի թիվ 123 դպրոցի աշակերտն ասում էր, որ ֆիզկուլտուրայի դասին նրանք ստիպված են եղել աղոթել Ալլահին: Տղան ձեռքերի ափերը վեր բարձրացրած, աղոթքի բնորոշ կեցվածքներ է ցուցադրել: Նա նշել է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչն այսպես է «մարզում» առաջին դասարանցիներին: