Ջոլի և The Weeknd զույգը միասին ճաշել է ռեստորանում
Մշակույթ
11:25 28/09/2021
Աշխարհ

Ջոլի և The Weeknd զույգը միասին ճաշել է ռեստորանում

Պապարացիները հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին լուսանկարել են հայտնի երգիչ The Weeknd-ի (իսկական անունը՝ Աբել Տեսֆայե) հետ ժամադրության ժամանակ: Համապատասխան լուսանկարները հայտնվել են համացանցում: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը։

Նշվում է, որ զույգը ճաշել է Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում: Նրանք առանձին են ժամանել ռեստորան, սակայն երկու ժամ անց միասին են հեռացել այնտեղից:

46-ամյա Անջելինա Ջոլիի և 31-ամյա The Weeknd-ի միջև հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունները հայտնվել են այն փաստի ֆոնին, որ նրանց մի քանի անգամ տեսել էին ոչ պաշտոնական միջավայրում:

Placeholder