Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
Տնտեսություն
18:16 28/09/2021
Հայաստան

Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա

«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արևային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունի սեփական արևային կայաններ:

Կոնվերս բանկից մանրամասնում են, որ մեկը Քլին էներջի Վայոց արև 1 կայանն է, որն այդ պահին Հայաստանում ամենամեծն էր՝ 5,2 ՄՎտ հզորությամբ:

«Վայոց արև 1-ը գրավում է մոտ 8 հա տարածք: Կայանը կառուցված է երկկողմանկի արևային վահանակներով: Առավելագույն հզորությունը ցերեկային ժամերին է։ Այդ ժամանակ այն կարող է էներգիայով ապահովել մոտ 80 փոքր գյուղ »,- ասում է Optimum Energy ընկերության Ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թևոսյան:

Ըստ նրա, այլընտրանքային էներգետիկան կարևոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից: Արևային կայանների շինարարության շնորհիվ համայնքներ են զարգանում՝ օրինակ՝ Քլին էներջի Վայոց Ձոր 1 նախագիծը իրագործելիս Զեդեա համայնքում ապահովվել է ավելի քան 100 աշխատատեղ:

Արևային կայանի շինարարությունը ֆինանսավորել է Կոնվերս բանկը: Ըստ Հովհաննես Թևոսյանի՝ համագործակցությունը եղել է իդեալական թե շինարարության, թե զարգացման փուլերում:

Համագործակցության ողջ ընթացքում Կոնվերս բանկը ցուցաբերել է առավելագույն ընկերասիրություն:


Կոնվերս Բանկի կորպորատիվ վարկավորման պրոդուկտները՝ այստեղ։   Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Placeholder
Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա