Freedom House. Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել հակասահմանադրական օրենքի կիրառումը
Իրավունք
16:46 28/09/2021
Հայաստան

Freedom House. Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել հակասահմանադրական օրենքի կիրառումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջերս ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ հարուցած քրեական գործի առնչությամբ, որը մեկնաբանություններում վիրավորել էր Նիկոլ Փաշինյանին։

Միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ դա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից, երբ խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնցով քրեականացվեց պետական չինովնիկների հասցեին վիրավորանք հնչեցնելը։

Կազմակերպությունը դա գնահատում է որպես Հայաստանում ժողովրդավարական նորմերի, այդ թվում խոսքի ազատության հետընթաց։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական այս օրենիք կիառումը»,- ասված է Freedom House-ի հայտարարության մեջ։

Placeholder