Գրետա Թունբերգը մեղադրել է համաշխարհային առաջնորդներին դատարկ խոստումների համար
Տնտեսություն
20:08 28/09/2021
Աշխարհ

Գրետա Թունբերգը մեղադրել է համաշխարհային առաջնորդներին դատարկ խոստումների համար

Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը կարծում է, որ կլիմայական ճգնաժամի խնդիրները լուծելու համաշխարհային առաջնորդների խոստումները պարզապես «բլա բլա բլա» են, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով  Guardian-ին։

ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդները խոստացել են հասնել ածխածնի չեզոքության մինչև 21-րդ դրաի կեսերը և կառուցել կանաչ տնտեսություն:

«Կանաչ տնտեսություն. Բլա բլա բլա: Ածխածնի չեզոքություն մինչև 2050 թվական: Բլա բլա բլա․․ Բառեր, որոնք հիանալի են հնչում, բայց դեռ գործի չեն վերածվել: Մեր հույսերն ու հավակնությունները խեղդվում են նրանց դատարկ խոստումների մեջ»,- ասել է Թունբերգը Իտալիայում Youth4Climate Youth Environment Summit գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

Ակտիվիստը նաև կլիմայի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ աշխարհի առաջնորդների մոտեցումն անվանել է «կանխամտածված անգործություն» և «դավաճանություն ներկա և ապագա սերունդներին»:

 

 

Placeholder
Գրետա Թունբերգը մեղադրել է համաշխարհային առաջնորդներին դատարկ խոստումների համար