007 գործակալները՝ Մադամ Տյուսոյի թանգարանում
Մշակույթ
13:56 28/09/2021
Աշխարհ

007 գործակալները՝ Մադամ Տյուսոյի թանգարանում

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում «Մահանալու ժամանակը չկա» նոր ֆիլմի թողարկման կապակցությամբ ցուցադրվել են Ջեյմս Բոնդին մարմնավորած բոլոր վեց դերասանների մոմե կերպարները:

Եվրանյուզը գրում է, որ այցելուների առջև են հայտնվում Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը՝ նրբագեղ հագնված՝  դասական սև սմոքինգներով և թիթեռնիկ փողկապներով: Նրանք բոլորը տարբեր տարիներին մարմնավորում էին 007 -ի հայտնի գործակալի կերպարը:

Ցուցահանդեսը թանգարանի այցելուներին հասանելի կլինի սեպտեմբերի 30 -ից:

Placeholder
007 գործակալները՝ Մադամ Տյուսոյի թանգարանում