Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ի համար տոմս է գնել դեպի Թբիլիսի
Քաղաքական
11:45 28/09/2021
Տարածաշրջան

Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ի համար տոմս է գնել դեպի Թբիլիսի

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի գործող ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, որ Թբիլիսիի տոմս է գնել, թռիչքը հոկտեմբերի 2-ին է։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջով։

Հենց այդ օրը Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

«Որոշվում է Վրաստանի ճակատագիրը, որոշվում է գոյատևման  հարցը։ Ինչպես արդեն ասել եմ՝ տոմս եմ վերցրել, հոկտեմբերի 2-ի երեկոյան է թռիչքը, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամքը»,- ասել է քաղաքական գործիչը տեսաուղերձում։

Սաակաշվիլին հավելել է, որ անձնական հավակնություններ կամ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի:

«Ես պայքարելու եմ, որ մեր երեխաներն ապագա ունենան», - ամփոփել է խոսքը նախկին նախագահը:

Սաակաշվիլին մոր հետ միասին Կիևի Բորիսպոլից կմեկնի Վրաստան: Վրաստանում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցված, նա արդեն հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման:

Իշխանությունները Սաակաշվիլիին սպառնացել են սահմանը հատելիս ձերբակալել:

Placeholder
Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ի համար տոմս է գնել դեպի Թբիլիսի