Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Փրայսը հիվանդացել է COVID-19-ով
Աշխարհում
12:52 28/09/2021
Աշխարհ

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Փրայսը հիվանդացել է COVID-19-ով

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը հայտնել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով և մեկուսացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Ախտանշաններ զգալով այսօր առավոտյան՝ ես շտապելեմ թեստ եմ հանձնել, որը եղել է դրական։ Այժմ առաջիկա օրերին կլինեմ  կարանտինի մեջ», - Twitter-ում գրել է Փրայսը, որը գլխավորում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ իրեն այդքան էլ լավ չի զգում, սակայն կարծում է, որ պատվաստանյութը պաշտպանում է նրան հիվանդության ծանր ընթացքից:

Փրայսի տեղակալ Ջալինա պորտերը հայտարարել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի կորոնավիրուսի բացասական թեստ է հանձնել: Բացի այդ,նշել է, որ նախորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բլինկենին ուղեկցող պատվիրակությունից ոչ ոք չի հիվանդացել COVID-ով։

Placeholder
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Փրայսը հիվանդացել է COVID-19-ով