Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակը վերահսկելու համար օգտագործել են «Օռլան-10» ԱԹՍ-ներ
Քաղաքական
10:50 28/09/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակը վերահսկելու համար օգտագործել են «Օռլան-10» ԱԹՍ-ներ

Արցախի Հանրապետության շփման գծի իր պատասխանատվության գոտում ռուս խաղաղապահներն օբյեկտիվ վերահսկողություն իրականացրելու համար օգտագործել են «Օրլան-10» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Ըստ հաղորդագրության՝ ԱԹՍ համալիրի հաշվարկները հարմարեցվել են «ԿամԱԶ» բեռնատարի թափքում տեղադրված գործարկիչի վրա, մեկնել են նախանշված տարածք և գործարկել դրանք:

«Այսօր «Օրլան-10» անօդաչու թռչող սարքով համալիրի հաշվարկը իրականացրել է նշանակված տարածքում իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն: Գործարկիչը տեղադրվեց «ԿամԱԶ» տրանսպորտային միջոցի վրա և հրահանգ ստանալուց հետո տեղափոխվել է կիրառման տարածք: Խաղաղապահներն անօդաչու թռչող սարքերի օգտագործմանբ նման գործողություններ են կատարում կանոնավոր կերպով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիտալի Տիմոֆեևը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ռուս խաղաղապահներն առցանց ռեժիմով տվյալներ են ստանում հրամանատարական կետում, որտեղ գործնականում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում ողջ տարածքում՝ Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:

Տարածված լուրի մեջ ասվում է, որ շտաբի հերթապահները հավաքագրում, ամփոփում և ստուգում են խախտումների մասին տեղեկությունները:

Բացի այդ, օդից իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն և մոնիթորինգ են իրականացվում նաև «Forpost» անօդաչու թռչող սարքերի համալիրների հաշվարկների ներգրավմամբ:
 

Placeholder
Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակը վերահսկելու համար օգտագործել են «Օռլան-10» ԱԹՍ-ներ