«Ժողովուրդ». Ցանկանում են ԳՇ-ն և ՊՆ-ը միացնել իրար
Օրվա մամուլ
09:28 29/09/2021
Հայաստան

«Ժողովուրդ». Ցանկանում են ԳՇ-ն և ՊՆ-ը միացնել իրար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը և Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար:

ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը և քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, և այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Ցանկանում են ԳՇ-ն և ՊՆ-ը միացնել իրար