Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավորից՝ Ադրբեջանին հասցեագրված. իրանագետ
Քաղաքական
10:29 29/09/2021
Տարածաշրջան

Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավորից՝ Ադրբեջանին հասցեագրված. իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է․

«Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավոր Արտաշիր Մոթահարիից՝ Ադրբեջանին հասցեագրված շատ հետաքրքիր ուղերձներով։

Թվիթ 1
Թուրքիան, տարված Օսմանյան կայսրության վերականգնման ցնորքով, զբաղված է արկածախնդրությամբ և կրակի հետ խաղալով։ Այս միջոցին Ադրբեջանն այդ փտած պարանով իրեն նետում է գեհենական անդունդի նմանող մեծ փորձության մեջ։

Թվիթ 2
Եթե մեր հյուսիսային հարևանը ցանկանում է դուրս գալ բարեկամական հարաբերությունների ծիրից, ապա պիտի իմանա, որ իր մայրաքաղաքի հեռավորությունը հենց Իրանի սահմանագլխից հասանելի է իրանական զինուժի հրետանու համար»։
 

Placeholder
Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավորից՝ Ադրբեջանին հասցեագրված. իրանագետ