Արհեստական բանականությունն աշխարհի ամենահայտնի կտավներից մեկը կեղծ է ճանաչել
Մշակույթ
11:33 29/09/2021
Աշխարհ

Արհեստական բանականությունն աշխարհի ամենահայտնի կտավներից մեկը կեղծ է ճանաչել

Արհեստական բանականությունը 91.78 տոկոս հավանականությամբ աշխարհում ամենահայտնի նկարներից մեկը՝ նիդերլանդացի հայտնի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սամսոնը և Դելիլան», որի բնօրինակը, ինչպես համարվում է, ցուցադրված է Լոնդոնի Ազգային պատկերասրահում, կեղծ է ճանաչել: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին:

Շվեյցարական Art Recognition նախագծի մասնակիցները վերլուծել են նկարը նեյրոնային ցանցի միջոցով: Մի քանի անգամ այն համեմատել են Ռուբենսի 148 այլ նկարների հետ, ամեն անգամ արհեստական բանականությունը եկել է այն եզրակացության, որ այն 90 տոկոսով կամ ավելին նկարել է մեկ այլ նկարիչ:

Լոնդոնի ազգային պատկերասրահը այս նկարը 1980 թվականին գնել է Christie's-ի աճուրդից 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ այն ժամանակվա համար ռեկորդային գնով: Այսօր սա համարժեք է 6,6 միլիոն ֆունտի, չնայած իրականում նկարի համար հնարավոր կլինի շատ ավելին ստանալ:

Միևնույն ժամանակ, նեյրոնային ցանցը հաստատել է, որ Լոնդոնի Ազգային պատկերասրահի մեկ այլ նկար 98,76 տոկոսը Ռուբենսի աշխատանքն է: Որոշ փորձագետներ կարծում են, որ «Սամսոնը և Դելիլան» ընդամենը բնօրինակի կրկնօրինակն է, որը Ռուբենսը նկարել է 1608-1609 թվականներին իր հովանավոր Նիկոլաս Ռոքսի համար: Նկարը անհետացել է 1640 թվականին, բայց գտնվել է 1926 թվականին:

Placeholder
Արհեստական բանականությունն աշխարհի ամենահայտնի կտավներից մեկը կեղծ է ճանաչել