Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Քաղաքական
16:43 29/09/2021
Տարածաշրջան

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով։

Placeholder
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ. Վրաստանում ՀՀ դեսպանություն