Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դու միշտ մեր սրտերում կլինես. «Եվրատեսիլ»-ի էջի գրառումը՝ Հայկոյի մասին
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի «Թվիթեր»-ում ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի գրառում է արված և ներկայացված «Եվրատեսիլ»-ում նրա կատարումից մի հատված:
«Ցավում ենք լսել հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն 2007թվականին իր երկիրը ներկայացրել է «Եվրատեսիլում» և իր «Anytime You Need» հուզիչ բալադով զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։
Դու միշտ մեր սրտերում կլինես»,- նշված է մրցույթի էջում։
Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին:
We’re very sorry to hear of the passing of Armenian artist Hayko.
Hayko represented his country at Eurovision 2007 where he finished 8th with his touching ballad ‘Anytime You Need’.
You will always be in our hearts ❤️