Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները սկսվել են Սոչիում: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ակնկալվում է, որ նրանք նախ առանձին զրույց կունենան, որից հետո կհաջորդի աշխատանքային նախաճաշը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջնորդները պատրաստվում են քննարկել երկկողմ օրակարգը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում:
Դեռ օգոստոսին Էրդողանն ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել ռուսական C-400-ի նոր մատակարարումների մանրամասները ։