Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 զինծառայողի աճյուն
Տարածաշրջան
09:00 29/09/2021
ԼՂՀ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 զինծառայողի աճյուն

Սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Placeholder
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 զինծառայողի աճյուն