Գործընթացներն աստիճանաբար փաստերով հաստատում են, որ ամենամեծ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Գրիգորյան
Քաղաքական
17:37 30/09/2021
Հայաստան

Գործընթացներն աստիճանաբար փաստերով հաստատում են, որ ամենամեծ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Գրիգորյան

«44-օրյա պատերազմը հիմարության, ոչ պրոֆեսիոնալիզմի և դավաճանության կծիկ է»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և հավելեց, որ հետագա գործընթացներն աստիճանաբար փաստերով հաստատում են, որ ամենամեծ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է:

Բանախոսը նաև զինվորականներին մեղադրեց 44-օրյա պատերազմի պարտության մեջ և հիշեց, որ նախորդ տարվա նոյեմբերին՝ պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ ոչ մի դավաճանություն չի եղել, քաղաքական և ռազմական ղեկավարությունը օր ու գիշեր պայքարել են հանուն հաղթանակի, սակայն դրանից 3 ամիս անց նա պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Գրիգորյանը նկատեց, որ գեներալներից միայն Մովսես Հակոբյանն է քննադատել իշխանությանը, որի դեմ գործեր են հարուցել լռեցնելու համար:

Պրոդյուսերը հայտնեց, որ այսօր մի նժարին դրված է հայրենիքի կորուստը, 6-7 հազար զոհված զինծառայողների, 10-12 հազար զիրավորների կյանքը, որոնք իրենց զոհել են՝ չիմանալով, որ պատերազմը դավաճանած էր:

Ըստ նրա՝ մյուս նժարին դրված է 1-2 ոչ էական քրեական գործ:

Նա հայտնեց, որ իրավիճակից տեղյակ զինվորականները չեն խոսում Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ հավասարապես պատասխանատու են պարտության համար:

Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ բանակում կա «օբյեկտի ականի» տեղադրման երևույթը, որը դրվում է զորամասի համապատասխան տեղում և այն լքելուց հետո պայթեցվում է, որպեսզի թշնամուն չընկնի, իսկ պատերազմի ժամանակ ոչ մի նման ական չի պայթել:

Անցնելով ՍՈւ 30-Մ երի գնման դեպքին՝ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց պատմություն, ըստ որի՝ Արտակ Դավթյանը և Ստեփան Գևորգյանն են համոզել Նիկոլ Փաշինյանին գնել այդ ինքնաթիռները և բացատրեց, որ հին ՍՈւ-երը օգտագործում են ժամում 2 տոննա ավիավառելիք, իսկ նոր ձեռք բերված ինքնաթիռները՝ 8 տոննա:

Ըստ Գրիգորանի՝ գործել է դասական կոռուպցիոն սխեմա, երբ ուսումնական թռիչքների համար կամայական ժամ է գրվում, իսկ նոր ինքնաթիռների համար այն արդեն ամեն ժամի համար հավելյալ 8 տոննա է և վառելիքը վաճառվում է, իսկ գումարը կիսվում:

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի ձերբակալության փաստին՝ պրոդյուսերը նկատեց, որ այն Հ1-ի նոր անձակազմի վատ շոուն էր, իսկ ամենազավեշտն այն է, որ նա ձերբակալվել է 2011 թվականի՝ նախկին նախագահի ժամանակներին վերաբերող բացահայտման շրջանակներում:

Արմեն Գրիգորյանը պնդեց, որ պատերազմի ժամանակ Աշոտ Մինայանին, Սերյան Օհանյանին, Վահան Բադասյանին, Արթուր Այվազյանին (Մանախին) վերացնելու ծրագիր է եղել, քանի որ նրանք չեն համակերպվել դավաճանության հետ, իսկ դրա փոխարեն ռազմաճակատի հարավում պարտություն կրած Անդրանիկ Փիլոյանին հերոսի կոչում են տվել:

Պրոդյուսերը հավաստիացրեց, որ երբ Փիլոյանին հարցրել են, թե ինչո՞ւ է հերոսի կոչումը վերցրել, նա պատասխանել է՝«բա տալիս էին, չվերցնեի՞»:

Placeholder
Գործընթացներն աստիճանաբար փաստերով հաստատում են, որ ամենամեծ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Գրիգորյան