Տիգրան Աբահամյան. Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր խնդիրների է հանգեցնելու
Քաղաքական
11:54 30/09/2021
Հայաստան

Տիգրան Աբահամյան. Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր խնդիրների է հանգեցնելու

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։

Մի կողմից դա բխում է Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության բնույթից, մյուս կողմից՝ Հայաստանից հակազդման քայլերի բացակայությունից։

Հակազդեցության բացակայությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական հարթությունում, այլ նաև տեղեկատվական/քարոզչական դաշտում։

Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր՝ խորը բնույթի խնդիրների է հանգեցնելու, որը սուր դրսևորումներ է ունենալու ամենատարբեր ուղղություններում»։

Placeholder