Մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ. Տիգրան Մանսուրյանը՝ Հայկոյի մասին
Օրվա թեմա
14:16 30/09/2021
Հայաստան

Մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ. Տիգրան Մանսուրյանը՝ Հայկոյի մասին

Լրագրող Գուրգեն Ալեքյանը ֆեյսբուքյան գրառմամբ մի դեպքի մասին է պատմում, երբ հանդիպել են մաեստրո Տիգրան Մանսուրյանն ու երգիչ, երգահան Հայկոն:

«Մաեստրոների հանդիպումը

2018-ի փետրվարն էր: Մաեստրո Մանսուրյանի հետ Հայկոյի ստուդիայում էինք: Տիգրանի (Տիգրան Վիրաբյան) հետ մտածում էինք՝ ինչքան զիլ կլինի երկու սերնդի՝ իսկական մեղեդի ստեղծողներին մեկ բեմում տեսնելը:

Հայկոն հուզված էր, մի քիչ լարված ու անսահման ոգևորված: Նստեցինք աշխատանքային համակարգչի մոտ, սկսեց Մաեստրո Մանսուրյանին ծանոթացնել իր ֆիլմերի համար գրված երաժշտությանը: Մաեստրոն շատ ուշադիր լսեց ու ասաց՝ «մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ»: Հայկոն իր տեսակին բնորոշ համեստությանը հավատարիմ՝ լռեց, բայց աչքերը ու դրանց վա՜ռ փայլը ամեն բան ասում էին՝ Հայկոն երջանիկ էր ու շատ»,- գրել է նա ու հրապարակել նաև տեսանյութ:

Placeholder
Մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ. Տիգրան Մանսուրյանը՝ Հայկոյի մասին