Սարկոզին մեղավոր է ճանաչվել քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ
Իրավունք
13:48 30/09/2021
Աշխարհ

Սարկոզին մեղավոր է ճանաչվել քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի իր նախընտրական արշավն անօրինականորեն ֆինանսավորելու մեջ։ Նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ինքը՝ Սարկոզին, ներկա չի եկել դատավճռի հրապարակմանը: Ֆրանսիայի նախկին նախագահին դատարանում ներկայացնում էր նրա փաստաբան Թիերի Էրզոգը:

Սարկոզին մեղադրվում է նախընտրական քարոզարշավի համար ծախսած մոտ 22.5 մլն եվրոյի չափով անօրինական ֆինանսավորման մեջ, գրեթե երկու անգամ ավել օրինական գումարից: Սարկոզին, սակայն, պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:

Դատախազները կարծում են, որ Սարկոզին քվեարկությունից շաբաթներ առաջ գիտեր, որ իր ծախսերը, որոնք խիստ սահմանափակ են Ֆրանսիայի օրենսդրությամբ, մոտենում են օրինական առավելագույնին:

Placeholder
Սարկոզին մեղավոր է ճանաչվել քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ